Նիրի Թոմասն ինքնակենսագրական գիրք է գրել իր մանկության մասին այս աղանդի հետ՝ «Փակ դռների ետևում»: Մի քանի հատվածներ դրանից (դեպքերը կատարվել են, երբ նա տասնհինգ տարեկան էր).
Նրանք եկան իմ մոտ, որովհետև լսել էին, որ իմ ու հորեղբորորդուս միջև ինչ-որ բան կա: Հարցրեցին, արդյոք մենք արյունապղծությամբ ենք զբաղվել: Ես ասացի, որ կարծում եմ՝ այո, որովհետև նա ինձ գրկել ու համբուրել էր տան հետևի թփերում, ու ոչ ոք ինձ չէր բացատրել, ինչի մասին են խոսում: Նրանց անհանգստացած դեմքերից հասկացա, որ լավ պատասխան չեմ տվել: Ինձ մի քանի օրով փակեցին իմ սենյակում ու կերակրում էին դռան արանքից, մինչև իմ հերթն եկավ կանգնել հինգ հարյուր կամ վեց հարյուր հոգանոց Եկեղեցու առաջ: Ու ոչ ոքի մտքով չանցավ գալ ու հարցնել ինձ, արդյոք ես գիտեի, ինչի մասին են իրենք խոսում:
Ինձ միկրոֆոն տվեցին ու հրամայեցին ներողություն խնդրել հորեղբորորդուս արարքների դեմ չդիմադրելու ու չգոռալու համար: Ես կանգնած էի հինգ կամ վեց հարյուր մարդկանց դիմաց... Դատապարտող ու խիստ դեմքերի ծովը լղոզվում էր իմ առաջ, քանի դեռ ես ներողություն էի խնդրում մի բանի համար, ինչ չէի արել: Երբ ես ներողություն խնդրեցի, Եղբայրներն ինձ ողորմածաբար ներեցին: Ես նստեցի իմ աթոռին ու ուժասպառությամբ ու ամոթով լի լացեցի:
Նիրի Թոմասն ամուսնացավ տասնութ տարեկանում ու չորս երեխա ունեցավ: Քսանութ տարեկանում դրանից ուղեղի արյունազեղում ստանալուց հետո բժիշկը նրան կոնտրացեպցիայի դեղահաբեր դուրս գրեց: Հինգ տարի երեխա չունենալուց հետո աղանդակիցները հարցրեցին այդ մասին, ու իմանալով, ենթարկեցին «անջատման» (աղանդկիցները դադարում են շփվել «անջատված» աղանդակցի հետ): Այդ ընթացքում նրան արգելված էր սեռական հարաբերություններ ունենալ ամուսնու հետ: Իմանալով, որ այդ արգելքն էլ ազդեցություն չի ունեցել Նիրիի վրա, նրան զրկեցին Պլիմուտյան եղբայրների անդամակցությունից:
Քրիստոնեական-ավետարանչական այս շարժումն աշխարհին շատ հիանալի մարդկանց է տվել.
Ջոն Բոդկին Ադամս - Ենթադրյա սերիական մարդասպան, չնայած մեղքն ապացուցող բազմաթիվ փաստերին, արդարացվել է շատ հակասական ձևով:
Դոկտոր Էդվարդ Կրոնին - շառլատան-բուժակ
Ջոն Ջորջ Հեյ - սերիական մարդասպան, մեղքն ամբողջությամբ ապացուցված է:
Դեվիդ Հենդրիքս - դատապարտվել է կնոջն ու երեխաներին սպանելու համար, բայց արդարացվել բողաքարկումով
Ռոջեր Փեյնս - հավատակիցների կողմից «անջատման ենթարկվելուց» հետո սպանեց կնոջն ու երեք երեխաներին, նախքան ինքնասպանություն գործելը:
Իհարկե, այս ցուցակում էլ ես ունեմ իմ սիրելի չարագործին.
Ջոզեֆ Մ. Սքրիվեն - «Ինչպիսի ընկեր ունենք Հիսուսի տեսքով» հիմնի բառերի հեղինակը