15-04-2023 04:51 Տիֆանիի հետ կոնֆլիկտը․
Տիֆանին, յոգի կուրսեցիս, բռնկվեց երբ անատոմիայի լեկցիայի ժամանակ Գանեշայի արձանի տակից ժասմինի ծաղիկը վերցրեցի ու սկսեցի հոտ քաշել։ Պարզվում էր որ որպես ծես, ինչ որ մի բանով դիմել էր աստվածներին ու ծաղիկը դրել էր որպես offering որ ծեսը իրա նպատակին հասնի․ քանի որ սովոր չեմ տենց բաների, բնականաբար գլխի չնկա որ սխալ բան եմ անում; Հետագայում ճաշի ժամին խոսելիս կրքերը բորբոքվեցին որտեվ ուղղակի խոստովանելու տեղը որ չեի իմանում ու զխջում եմ արածիս համար, սկսեցի արդարանալ; ժամ հետո գլխի ընկա որ ոչ մի վատ բան էլ չկա խոստովանման մեջ ու զգացի որ իրականում մանկությունից եկող սովորություն է մեծերի պատժից խուսափելու համար։ Կոնֆլիկտը երկուսիս համար փոխշահավետ դուրս եկավ էնպես ինչպես մի երկու օր առաջ ուրիշ խնդրի շուրջ, կապված ուրշներին օգնելու կարիքի շուրջ։ Վերջերս նկատել եմ որ համեմատած ուրիշների, չափից ավել կենտրոնացած եմ ուրիշների կարիքները նկատելու ու օգնելու վրա, նույնիսկ շատ դեպքերում տալով խորհուրդներ սեփական նախաձեռնությամբ։ ՄԻնչեվ վերջերս կարեվորություն չեի տալիս, մինչեվ նկատեցի որ երբ ինչ որ մեկը մերժում, կամ թերագնահատում է խորհուրդը կամ օգնությունը, ներքուստ խանգառվում եմ ու բացասական էմոցիոնալ ռեակցիա եմ տալիս; Էմոցիոնալ ռեակցիայի ներկայության նշանով նկատեցի որ գործողության հետեվում անձնական կարիք կա; Ենթադրում եմ որ ծնողների սիրուն արժանանալու մեխանիզմ որը շուտվանից ժամկետն անց է;

Ваш комментарий:
Гость []
[смайлики сайта]
Автоматическое распознавание URL
Не преобразовывать смайлики
Cкрыть комментарий
Закрыть